Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանականա զինուզի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են․ այսօր առավոտյան դրանք վերսկսվել են՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության արտահերթ նիստում՝ արձանագրելով, որ երեկ՝ հունիսի 12-ին, Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին՝ գրոհելով Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ տեղակայված մեր սահմանային դիրքերը։
Նա ասաց, որ ռազմական գործողությունների վերսկսմամբ՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը։
«Խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայունություն հրահրելու՝ Թուրքիայի գործելակերպը, որը լավագույնս արտացոլված է այդ երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությամբ, որտեղ վերջինս անվերապահ աջակցություն է հայտնում Ադրբեջանի գործողություններին՝ ակնհայտ և արդեն ավանդական դարձած հակահայկական տրամաբանությամբ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա փաստեց, որ այս ռազմական միջադեպը չի առաջացել վակուումով՝ արդեն տևական ժամանակ է Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է խաղարկել հակահայկական քարտը իրենց հայտնի դրդապատճառներով։
«Հնարավոր է, գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ երկրորդ պլան մղելու՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճի հետ, որի համատեքստում աչքի է զարնում ակնհայտ քամահրական վերաբերմունքը մարդկային կյանքերի՝ այդ թվում ադրբեջանցի զինվորների կյանքերի նկատմամբ, որն արտահայտվում է՝ նրանց ուղարկելով անհեռանկար գործողությունների»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա համոզմամբ՝ այս մասին է վկայում նաև Ադրբեջանի՝ այդպես էլ չմիանալը համավարակի պայմաններում գլոբալ հրադադար հայտարարելու՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին։
«Ստացվում է, որքան սրվում է սոցիալ-տնտեսական իրավիճակը, այնքան սրվում է Ադրբեջանի՝ հակահայկական հռետորաբանությունը»,-ասաց Փաշինյանը։
Նա վստահեցրեց, որ որևէ սարիչ գործողություն անպատասխան չի մնում։
Մանրամասն՝ տեսանյութում․