| 
                            Փոխարժեքներ
                                                        28 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 | 
| EUR | ⚊ | € 445.5 | 
| RUB | ⚊ | ₽ 4.814 | 
| GBP | ⚊ | £ 510.64 | 
| GEL | ⚊ | ₾ 140.8 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  5 տարի առաջ - 2020-07-10 16:21
            5 տարի առաջ - 2020-07-10 16:21  
        Այսօր՝ հուլիսի 10-ին, «Բիլայն» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց. նրանք դեմ են «Թիմ» ընկերության կողմից «Բիլայնի» գնելուն։
Հիշեցնենք՝ ՏՄՊՊՀ-ն որոշել է «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական եւ «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով:
Մասնավորապես, «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել»:
Հիշեցնենք, որ «Թիմ» ՍՊԸ հիմնադիրները Եսայան եղբայրներն են, որոնք բաժնետերերի հետ ունեցած խնդիրներից հետո հեռացել էին Ucom ընկերությունից։
Առավել մանրամասն՝ ուղիղ հեռարձակմամբ.