Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մաշտոցի պողոտա-Թումանյան հատվածում շարունակվում է Օպերայի տարածքում տեղակայված սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիան. նրանք պահանջում են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։ Նրանց կարծիքով ՝ կանաչապատման տրամադրվող գումարը կարելի է տալ անապահով խավին։
Հավելենք նաև, որ այս պահին ոստիկանները հեռացնում են Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող քաղաքացիներին: Ցուցարարների և ոստիկանների միջև արդեն բախում է տեղի ունեցել: Բերման ենթարկվածների թիվն աճել է. նրանք 3 հոգի են:
Լսվում են «Նիկո՛լ, հեռացիր» և « Թողե՛ք աշխատենք» վանկարկումները։
Ցուցարարներից մեկն անգամ նշել է,-«Եթե կարա ուսմանս վարձը տա, հաշմանդամ ծնողներիս պահի, տանս վարձը տա, ապա թող քանդի։ Այս իշխանությունները շատ են ասում, որ ՀՀԿ-ն վատն էր. հա, ՀՀԿ-ն վատն էր, բայց ՀՀԿ-ն չէր քանդում։ Անձամբ հայտարարում եմ, որ եթե Հայկ Մարությանը չգա, բեզնին եմ լցնելու վրես ու վառեմ»:
Հավելենք, որ ակցիային զուգահեռ Օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանները շարունակվում են ապամոնտաժվել։