Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վերաքննիչ դատարանը երեկ մերժել է ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու եւ նույն ընկերության նախկին աշխատակից Պլատոն Լեբեդեւի կալանավորման ժամկետը երկարաձգելու հայցը:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, դատարանը չեղյալ է հայտարարել Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանի 2010 թ. օգոստոսի 16–ի, Մոսկվայի վճռաբեկ դատարանի 2010 թ. սեպտեմբերի 2-ի եւ Մոսկվայի քաղաքային դատարանի 2011թ. փետրվարի 18-ի որոշումները։
Պաշտպանող կողմը պահանջել էր չեղյալ հայտարարել վերը նշված որոշումները, որոնց համաձայն` Խոդորկովսկու եւ Լեբեդևի անազատության մեջ գտնվելու ժամկետը երկարացվել էր 2010 թվականի օգոստոսի 17-ից նոյեմբերի 17-ը։
Դատապաշտպանները նշել են, սակայն, որ այդ որոշումներն անօրինական են եւ հակասում են փաստացի հանգամանքներին։ Իրենց բողոքում դատապաշտպանները նշել էին, որ ձերբակալության ժամկետի երկարացումը հակասում է Ռուսաստանի քրեական դատավարության փոփոխություններին, որոնց համաձայն` 2010-ի ապրիլից տնտեսական հանցագործությունների մեջ մեղադրվողների նկատմամբ, որպես խափանման միջոց, կալանք կիրառելն արգելվում է։