կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-30 20:47
Հասարակություն

Մահացել է Երվանդ Ղազանչյանը

Մահացել է Երվանդ Ղազանչյանը

Մահացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը։

Երվանդ Ղազանչյանը ծնվել էր 1937 թվականի հունիսի 2-ին, Երեւանում։ 1974թ-ից դասավանդում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում (1991թ-ից` պրոֆեսոր): 1995-2007թթ եղել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը: 1986թ. պարգեւատրվել է ՀՀ Պետական մրցանակով, 2005թ.` «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչումով, 2008թ.` Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով: 1974թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2004թ.` ժողովրդական արտիստի կոչման, 2015թ.` ՀՀ նախագահի մրցանակին (Տ.Չուխաճյանի «Կարինե» օպերետի համար), 2017թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի: