կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-08 18:46
Քաղաքական

Վերգետնյա հեռարձակողների հայկական ասոցիացիան դիմում է ՀՀ պարետին՝ հանդիպման ակնկալիքով

Վերգետնյա հեռարձակողների հայկական ասոցիացիան դիմում է ՀՀ պարետին՝ հանդիպման ակնկալիքով

Վերգետնյա հեռարձակողների հայկական ասոցիացիան հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով հայկական մի շարք հեռուստաընկերությունների եւ առանձին լրագրողների նկատմամբ պարետատան կողմից վարչական վարույթներ հարուցելու դեպքերի վերաբերյալ։ Ասոցիացիան դիմել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին և առաջարկել հանդիպել հայկական հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ՝ վիճակը հանգամանալից քննարկելու եւ ելքեր գտնելու համար։

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.

«Վերջին օրերին անհանգստությամբ եւ մտահոգութամբ ականատես եղանք մեր գործընկեր հայկական մի շարք հեռուստաընկերությունների եւ առանձին լրագրողների նկատմամբ ՀՀ պարետատան որոշմամբ վարչական վարույթներ հարուցելու, ինչպես նաեւ ՀՀ Ոստիկանության ծառայողների գործողությունների ոչ իրավաչափ լինելուն։ Արձանագրում ենք, որ պահպանելով սոցիալական հեռավորություն, ողջ օրը մեր եթերներում քարոզելով դիմակ կրելու կարեւորոությունն ու անհրաժեշտությունը, գրեթե դատարկ արտադրական տարածքներում հաղորդավարներին դիմակ կրել պարտադրելով, ֆիզիկական եւ գեղագիտական անհարմարություններ ենք պատճառում նրանց։

Դիմում ենք ՀՀ պարետ պարոն Տիգրան Ավինյանին, կազմակերպել հանդիպում հայկական հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ, վիճակը հանգամանալից քննարկելու եւ ելքեր գտնելու համար։

Վերգետնյա հեռարձակողների հայկական ասոցիացիա

Երեւան 08 հուլիս, 2020 թ.»: