կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-13 12:40
Տնտեսական

Նավթի համաշխարհային գները նվազում են

Նավթի համաշխարհային գները նվազում են

Երկուշաբթի՝ հուլիսի 13-ին, սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են. այս մասին գրում է RT-ն, նշելով՝  WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները նվազել են 0,76 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 40,24 դոլար։

Միևնույն ժամանակ Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ սեպտեմբերյան մատակարարումներով նվազել են 0,72 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 42,93 դոլարի: