|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր վերաբացվել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցում հունիսի 15-ից փակված շուրջ 140 մահճակալից բաղկացած Covid բաժանմունքը․ հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Հաշվի առնելով կորոնավիրուսով վարակվածության թվերի աճը, վերակենդանացման բաժանմունքների ծանրաբեռնված աշխատանքները, Միքայելյան համալսարանական հիվանդանոցում կրկին կիրականացվի Covid հիվանդների բուժսպասարկում՝ շուրջ 140 մահճակալից բաղկացած առանձնացված մասնաշենքում՝ առանձին մուտքով», - նշել է նա։
Մասնաշենքն իր գործունեությունը ծավալում է ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ։
Եվս մեկ անգամ խնդրում ենք պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները և հրատապ պատվաստվել․․․
Հիշեք, միայն միասին կարող ենք կոտրել Covid 19-ի տարածման շղթան:
Խնդրում եմ, օգնեք օր ու գիշեր աշխատող մեր բուժաշխատողներին, որպեսզի չունենանք վտանգավոր ու ծանր հետևանքներ», - ավելացրել է Մուրադյանը։