|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
COVID-19 վարակի տարածումը կանխարգելելու նպատակով Արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից ԱՀ-ՀՀ բոլոր հսկիչ-անցագրային կետերում և հանրապետության բնակավայրերում շարունակվել են ախտահանման աշխատանքները։
Հունիսի 24-ից 30-նն ընկած ժամանակահատվածում ախտահանվել են ԱՀ մուտք գործած շուրջ 1635 տրանսպորտային միջոց։
Նշված ժամանակահատվածում «Աղավնո» անցակետնում ախտահանվել է ընդհանուր առմամբ 612 տրանսպորտային միջոց՝ բեռնատար և մարդատար ավտոմեքենա։
«Որոտան-Խնձորեսկ» անցակետում ախտահանվել է՝ 139 ավտոմեքենա։
«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում շուրջ 884 տրանսպորտային միջոց է ախտահանվել։
Նշենք, որ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումները բոլոր հսկիչ անցակետերում իրականացնում են շուրջօրյա հերթապահություն։