Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ խոսք է գնում ծովային բնապատկերների մասին, անմիջապես հիշվում են Հովհաննես Այվազովսկու նկարները: Նկարիչը մոտ 6000 կտավ է ստեղծել: Դրանցից շատերը փաստաթղթեր են` մանրամասն արտացոլող իրականությունը, ընդ որում` հիշողությամբ վերարտադրված: Այսօր Այվազովսկու մասին կասեին, որ նա լուսանկարչական կամ էյդետիկ հիշողություն ունի. ըստ yerkir.am-ի` գրում է «Վոկրուգ սվետա» («Աշխարհի շուրջը») ամսագիրը:
Դարաշրջանում, երբ լուսանկարը դեռևս լայն տարածում չէր գտել, ճանապարհորդները տեսածը նկարում էին: Հաճախ այդ նպատակով հրավիրում էին պրոֆեսիոնալ նկարիչների:
Շրջապատն ամենափոքր մանրամասնություններով հիշելու ունակության շնորհիվ 1845 թվականին Այվազովսկուն ընդգրկել էին Ռուսական աշխարհագրական ընկերության արշավախմբում, որը հետազոտելու էր Թուրքիայի առափնյա մասերն ու հունական կղզիները: Նկարչի պարտականությունների մեջ էր մտնում լանդշաֆտն ու լեռնային ապարները ճշգրտությամբ նկարելը: Միշտ չէ, որ տեսածն արձանագրելու համար Այվազովսկին բավարար ժամանակ էր ունենում, այդ պատճառով աշխատանքների մեծ մասը կատարում էր հիշողությամբ: Նկարիչը ոչ միայն գրանցում էր տեսածը, այլև փոխանցում էր վայրերից ստացած տպավորությունը:
Արվեստագետների կարծիքով` հիասքանչ հիշողությունը Այվազովսկուն օգնում էր նաև պաշտպանվել խաբեբաներից, որոնք պատճենում էին նրա ոճը, բայց ոչ ոք չէր կարողանում վերարտադրել նավահանդերձանքն ու ծովային ալիքների նրբերանգներն այնպես, ինչպես նա:
Հիշողությունը վարժեցնելու մեթոդներից մեկը կոչվում է Այվազովսկու անունով: Այն կիրառում են լեռնադահուկորդները. մրցումներում հաջողությունը մեծ մասամբ կախված է մրցուղուն ծանոթ լինելուց:
Գործնական պարապմունքն այսպես է ընթանում. դիտեք որևէ նկար, փակեք աչքերը և պատկերացրեք տեսածը: Ստուգեք` ինչքան լավ եք հիշել նկարի մանրամասնությունները: Եթե արդյունքները գոհացուցիչ չեն, վարժեցրեք հիշողությունը լոկուսների մեթոդով. տարբեր մանր առարկաներ շաղ տվեք սեղանին, 30 վայրկյանի ընթացքում աշխատեք հիշել դրանց դիրքը` պատկերացնելով, թե ինչպես եք տեղաշարժվում դրանց միջև: Հիշողությամբ վերարտադրեք ձեր «երթուղին» ու թվարկեց առարկաները:
Վեճերն այն մասին` գոյությունի ունի՞ պատկերավոր, տեսողական, լուսանկարչական առանձին տեսողություն, ընթանում էին ամբողջ 20-րդ դարում: Պատասխանը ստացվեց միայն 197-1980-ական թվականներին, երբ կիրառության մեջ մտավ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան:
«Ժամանակակից գիտության տեսանկյունից, այսպես կոչված, էյդետիկ հիշողությունն առանձին գոյություն չունի, դա ասոցիատիվ հիշողության մասն է: Հնարավոր է, դրա տեսողական բաղադրիչը Այվազովսկու մոտ գերաճած-զարգացած է եղել»,- կարծիք է հայտնում հոգեբույժ Անդրեյ Խվատկովը:
Հիշողությունն ապահովող գլխավոր օրգանը հիպոկամպն է: Տեղեկության գրանցման համար անհրաժեշտ է, որ կա՛մ նոր նեյրոն առաջանա, կա՛մ` նոր կապ արդեն գոյություն ունեցող նյարդային բջիջների միջև: Այդ ամենը կախված է հիշողության պեպտիդների ակտիվությունից: Ցավոք, մարդկությունը դեռ չի սովորել ազդել դրանց ակտիվության վրա: Այդ պատճառով տարատեսակ պեպտիդային հավելումների գովազդն անօգուտ է: Ավելի արդյունավետ է հիշողության վարժանքը:
Ի դեպ, տեսականորեն մեր ուղեղն ունակ է հիշել այնքան տեղեկություն, որքան ներբեռնված է համացանցում: