| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վիճակագրությունը ցույց է տալիս, որ եթե էպիլեպսիա ունեցող մարդը վիրահատվի և վիրահատության ընթացքում հեռացվի ուղեղի` նոպաներ խթանող հատվածը, էպիլեպտիկները կարող են առնվազն 10 տարով ազատվել ջղաձգումներից:
Ինչպես տեղեկացնում է Doctors.am-ը, բրիտանացի գիտնականներն առաջարկում են վիրահատական միջամտությունն ընդունել որպես էպիլեպսիայի բուժման այլընտրանքային տարբերակ:
Լոնդոնի համալսարանական քոլեջին կից նյարդաբանության կենտրոնի մասնագետ Ջոն Դանկանի ղեկավարությամբ անցկացվել են վիրահատություն տարած` էպիլեպսիա ունեցող հիվանդների երկարաժամկետ ուսումնասիրություններ: Պարզվել է, որ 615 մարդուց 82%-ը միջամտությունից հետո 1 տարվա ընթացքում նոպաներ չէր ունեցել: 52%-ը նոպաներ չէր ունեցել հետագա 5 տարիների ընթացքում, իսկ 47%-ը` հետագա 10 տարիների ընթացքում:
Դանկանը ենթադրում է, որ անհրաժեշտ է վիրահատությունն անցկացնել ինչքան հնարավոր է շուտ, որը կարժենա մոտ 20 000 դոլար:
Ամբողջ աշխարհում կա էպիլեպսիայով տառապող մոտ 50 միլիոն մարդ: