կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-29 16:01
Աշխարհ

Եգիպտոսն ուրախանում է Թուրքիայի տնտեսական ճգնաժամով. Al-Monitor

Եգիպտոսն ուրախանում է Թուրքիայի տնտեսական ճգնաժամով. Al-Monitor

Թուրքիան և Եգիպտոսը, հատկապես վերջին տարիներին, կանգնած են գաղափարական սպեկտրի հակառակ կողմերում։ Թուրքիայի նախագահ Էրդողանը քննադատել է Եգիպտոսի ներկայիս նախագահ Աբդուլ-Ֆաթահ Խալիլ ալ Սիսիին և շարունակել է աջակցել «Մուսուլման եղբայրներին», մինչդեռ Եգիպտոսն արգելել է այս շարժումը, փակել նրանց գրասենյակները և բռնագրավել բոլոր միջոցներն ու ունեցվածքը. գրում է Al-Monitor-ը:

«Էրդողանը հատկապես զայրացած էր Եգիպտոսի վրա «Մուսուլման եղբայրներին» ճնշելու համար: Կազմակերպությունը Թուրքիայի նախագահի գործիքն էր Օսմանյան կայսրությունը վերակենդանացնելու համար ոչ միայն Եգիպտոսում, այլև ամբողջ տարածաշրջանում»,- ասել է եգիպտացի գրող Մունիր Ադեբը:

Այժմ եգիպտացիները Թուրքիայի նոր ճգնաժամը դիտարկում են որպես Եգիպտոսին Էրդողանի հասցրած վնասի փոխհատուցում։ Թուրքական լիրայի փոխարժեքի անկումը, տեղի տնտեսագետների կարծիքով, բազմաթիվ օգուտներ կբերի Եգիպտոսի տնտեսությանը։ Վերլուծաբան Խալեդ ալ Շաֆին ասել է, որ Եգիպտոսը կարող է առանձնանալ որպես այլընտրանքային ներդրումային ուղղություն Թուրքիայի համար, հատկապես՝ եթե արժութային ճգնաժամը խորանա առաջիկա ժամանակահատվածում։ Թուրքական ապրանքների գնի ակնկալվող անկումը օգուտ կբերի նաև Եգիպտոսի արդյունաբերական հատվածին, որը մասամբ կախված է Թուրքիայից հումքի ներկրումից։