կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-01 21:15
Հասարակություն

Վարչապետը հորդորեց դիմորդների ծնողներին կուտակումներ չառաջացնել քննական կենտրոններում

Վարչապետը հորդորեց դիմորդների ծնողներին կուտակումներ չառաջացնել քննական կենտրոններում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց դիմորդների ծնողներին կուտակումներ չառաջացնել բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննությունների հանձման կենտրոններում։ Այս մասին պարետատան նիսիտից հետո այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վաղվանից սկսում ենք բուհերի ընդունելության միասնական քննությունները։ Ուզում եմ խնդրել, որ այս տարի առավել ևս ծնողների ավանդական կուտակումները քննության հանձման վայրերում բացառվեն՝ համաճարակային իրավիճակի բերումով, որպեսզի վիճակը ավելի չվատացնենք։ Խնդրում եմ մեր ծնողներին կուտակումներ չառաջացնել քննական կենտրոնների շուրջ, մանավանդ, որ մեր դիմորդները արդեն հասուն մարդիկ են և վաղուց կարող են գնալ քննությունների հանձման կենտրոններ, ինքնուրույն քննությունները հանձնել և ինքնուրույն վերադառնալ տուն։ Խնդրում եմ կուտակումներ չստեղծել քննական կենտրոններում»,-նշեց վարչապետը: