|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հանձնարարեց հսկողություն սահմանել զինվորական ծառայության կազմակերպման գործընթացում:
«Պարո'ն Սարգսյան, մենք նաև Ձեզ հետ զրուցել ենք արդար պայմանների մասին` զինակոչելու հետ կապված: Խնդրում եմ դրան ուշադրություն դարձնել»,- ասաց վարչապետը:
Սարգսյանն արձագանքեց, որ այդ ոլորտում անելիքները բավական շատ են, և իրենց առաջնահերթություններից մեկն է այդ ոլորտը: «Վստահ եմ, որ մենք այդ ճանապարհը հաղթահարելու ենք»,- ասաց նախարարը: