Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ իշխանությունները քննարկում են ռազմական ուժ կիրառելու հնարավորությունը՝ Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելը խոչընդոտելու համար. հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության գործերով հատուկ բանագնաց Բրայան Հուքը իսրայելական 13-րդ ալիքի հետ հարցազրույցում:
«Հարցը, որ մենք հարցնում ենք ամերիկյան ժողովրդի անունից, սա է. Ո՞րն է լավագույն միջոցը երաշխավորելու, որ Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք: Եվ պատասխանը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը չէ: Նախագահ Թրամփը հասկացրեց, որ Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք, և միշտ հաշվի է առնվում Իրանին միջուկային զենք ձեռք բերելու կանխման ռազմական տարբերակը», - մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Հուկը նաև նշել է, որ ԱՄՆ-ի դուրս գալը ՀԳՀԾ- ից՝ ճիշտ որոշում էր:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան համեմատել է Իրանի դեմ ԱՄՆ-ի քաղաքականությունը Թեհրանի կոկորդի վրա դրված ծնկի հետ: Մոսկվան խոստացել է թույլ չտալ, որ Վաշինգտոնը օգտագործի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ Թեհրանի վրա ճնշում գործադրելու համար: