Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բոլորը պետք է ենթարկվեն մեր պահանջներին, այդ թվում ՀՀ վարչապետը, մենք ասել ենք՝ այստեղ զենք չպետք է լինի, զենք չպիտի տենանք՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիներից մեկը։
Նրանց վրդովեցրել է երեկ առավոտյան «Սեքյուրիթի» պահնորդական ծառայության մեծաթիվ աշխատակիցների ու մեքենաների մուտքը Ամուլսարի երկրորդ պոստից, որոնք եղել են զենքով և եկել են փոխարինելու «Պանտերա» պահնորդական կազմակերպությանը․ «Շներին լրիվ, ավտոյով, կոխ են տվել, սատկացրել»։
Պահնորդական խմբի ղեկավարն ասել է՝ զենքը բերել են պահպանվող օբյեկտների պահպանության նպատակով։
Ամուլսարի պահպանները բողոքում են, քանի որ «Պանտերան» մեքենան կանգնեցնում էր ճանապարհի եզրին, աշխատակիցները ոտքով բարձրանում էին աշխատավայր, մինչդեռ նոր պահնորդները ավելի ագրեսիվ են ու շատ։
«Դեմ եմ Ամուլսարում հանքարդյունաբերությանը» նախաձեռնության անդամ, Ջերմուկ քաղաքի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանը տեղեկացրեց, որ «Լիդիանը» փոխել է անվտանգության ծառայությունը, հիմա մի կազմակերպությունից փոխանցում են մյուսին։
Ամուլսարի պահապանները դեմ են, որ զենքով մարդ լինի այդտեղ․ նրանք պայման են դրել, որ այսօր՝ հուլիսի 1-ի առավոտյան, պահնորդների մեծ մասը լքեն տարածքը և այնտեղ մնա այնքան մարդ, ինչքան նախկինում է եղել, կամ էլ տարածքը թողնեն նախկին պահնորդների պահպանությանը։
Պայմանավորված ժամը մոտենում է, պիտի դուրս գան՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց Շիրակ Բունիաթյանը, սակայն ռեզերվային խումբը դեռ չի լքել տարածքը:
Նա ցույց տվեց, որ մեծ թվով ոստիկաններ և անվտանգության աշխատակիցներ կան Ամուլսար տանող ճանապարհին։
«Սա մեր քմահաճույքը չէ։ Մենք պայքարում ենք»,- ասաց բողոքող երիտասարդներից մեկը։
Պահնորդական խմբի ղեկավարն ասաց՝ խոստումը պահել է, ռեզերվային խումբը կհանվի տարածքից։
Քաղաքացիների ու պահնորդական խմբի ղեկավարի միջև բանակցությունները շարունակվում են։
Ջերմուկ եկած հասարակական կարգի անվտանգության հանցագործության դեմ պայքարի ծառայողներից մեկը ևս նշեց, որ կանեն պայմանավորվածի պես, ոչ մի խախտում տեղի չի ունենա:
Ծառայողները կարգադրություն ստացան, որ մինչև օրվա վերջ պետք է տարածքում մնան միայն նրանք, ովքեր հերթափոխի են, մնացածը պետք է հեռանան:
Մանրամասն՝ տեսանյութում․