Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ամուլսարի երկրորդ «պոստում» այսօր՝ հուլիսի 27-ին, քիչ առաջ լարված իրավիճակ ստեղծվեց. ցուցարարների եւ պահապանների միջեւ քաշքշուկ սկսվեց: Այս մասին տեղեկանում ենք Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից:
Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել տարածքում, իրավիճակը դեռեւս չի հանդարտվում:
«Ամուլսարի երկրորդ պոստում ենք: Երկու օր առաջ տեղեկություն ստացանք, որ մի քանի բանվորներ մտել են տարածք և դրսում ինչ որ մանր-մունր աշխատանքներ են իրականացնում, ու երբ իմացել են, որ իրենց ներկայության մասին բնակիչները գիտեն, պատճառաբանում են, որ իրենք վախենում են դուրս գալ այնտեղից:
Մենք ամեն երաշխիք տվել ենք այդ մարդկանց, որ տվյալ տարածքից դուրս գան, նրանք ասել են, որ խնդիր կա, և եթե իմանային, չէին գա այդ տարածք:
Փաստորեն, այս մի քանի օրվա խաղաղ բանակցությունները արդյունք չեն տվել, բնակչությունն էլի զայրացել է, մարդիկ նորից ստիպված հավաքվել են այստեղ»,- ասաց Շիրակ Բունիաթյանը և հավելեց, որ այս պահին բնակիչներն հստակ պահանջ ունեն, որ այդ մի քանի սադրիչները լքեն այդ տարածքը, քանի որ պարզ է, որ նրանք չեն կարող այդտեղ շինարարական աշխատանքներ կատարել, ոչ էլ կարող են 6 հոգով հանք բացել, նրանց նպատակը մարդկանց իրենց ներկայությամբ սադրելն ու զայրացնելն է, որ մարդիկ գնան ինչ որ ծայրահեղ քայլերի: