կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-01 12:17
Աշխարհ

Էրդողանի նախարարներին Բեռլինում կդիմավորեն բողոքի ցույցերով

Էրդողանի նախարարներին Բեռլինում կդիմավորեն բողոքի ցույցերով

Գերմանական կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպելու համար Բեռլին ժամանող Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուին և Մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Էրսոյին կդիմավորեն բողոքի ակցիաներով. հայտնում է Fırat գործակալությունը։

Կորոնավիրուսի պատճառով դեպի Թուրքիա ճանապարհորդական արգելքը վերացնելու համար գերմանական կառավարությանը համոզելու նպատակով մեկնած թուրքական պատվիրակությունը պետք է հանդիպի Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասի և Էկոնոմիկայի նախարար Պետեր Ալթմայերի հետ։

Նշվում է, որ թուրք նախարարների ժամանման կապակցությամբ Գերմանիայի ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիա կիրականացվի քրդերի կողմից։ «Riseup4Rojava»՝ «Ոտքի կանգնիր հանուն Ռոժավայի» նախաձեռնության  անդամները «Ֆաշիզմի դեմ կարմիր գորգ մի փռեք» կարգախոսով քրդերին կմիանան նաև գերմանացիներն ու այլ ազգերի ներկայացուցիչները։