|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԵՄ-ն պաշտոնապես հրապարակել է անվտանգ երկրների ցանկը, որի մեջ են Վրաստանը, Ալժիրը, Ավստրալիան, Կանադան, Ճապոնիան, Չեռնոգորիան (Մոնտենեգրո), Մարոկկոն, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սերբիան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսը և Ուրուգվայը:
Ինչ վերաբերվում է Չինաստանին, ապա երկիրը կընդգրկվի այդ ցուցակում, եթե չինական իշխանությունները նման իրավունքներ տան եվրոպացիներին:
Նշվում է՝ ցանկը խորհրդատվական բնույթ ունի: Այսինքն՝ հուլիսի 1-ից ԵՄ առանձին երկրներ կկարողանան բացել սահմանները անվտանգ ցուցակի պետությունների քաղաքացիների համար: Այն կազմվել է COVID-19 վարակվածության դեպքերի վերջին երկու շաբաթվա տվյալների հիման վրա՝ 100 հազար մարդու հաշվարկով:
Հավելվում է՝ ցանկը կթարմացվի երկու շաբաթը մեկ անգամ. ցանկում դեռևս տեղ չեն գտել Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Բրազիլիան: