|
Փոխարժեքներ
24 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.97 |
| EUR | ⚊ | € 444.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9091 |
| GBP | ⚊ | £ 509.1 |
| GEL | ⚊ | ₾ 140.91 |
Եվրամիությունը երկարաձգել է Հայաստանի ավիաընկերությունների համար դաշինքի երկրներ թռիչքներ իրականացնելու արգելքը։ Դա պայմանավորված է հավաստագրման համակարգի թերություններով։ Գրում է vestikavkaza.ru-ն։
Փետրվարի սկզբին հայտնի դարձավ, որ ԵՄ իշխանությունները Հայաստանի ավիացիոն ոլորտը թողել են թռիչքների անվտանգության «սև ցուցակում», ինչը արգելում է հանրապետության ավիաընկերություններին իրականացնել չվերթներ դեպի Եվրամիության երկրներ։
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տվյալներով՝ բացահայտված թերությունները վերաբերում են վերահսկողության ոլորտին և ավիափոխադրողների հավաստագրման համակարգին։ Մասնավորապես, Հայաստանի ուղևորատար ավիացիան դեռ ամբողջությամբ ինտեգրված չէ որակի ապահովման Compliance Monitoring System համակարգին։
Կոմիտեում նշել են, որ աշխատում են անվտանգության համակարգում առկա թերությունները վերացնելու ուղղությամբ։
«Կոմիտեն մշակել և ԵՄ-ին է ներկայացրել գործողությունների ծրագիր՝ թերությունները շտկելու համար։ Այդ թերությունների մի մասն արդեն վերացվել է Կոմիտեի կողմից, իսկ մնացածի ուղղությամբ աշխատանքները գտնվում են իրականացման փուլում»։
Հիշեցնենք, որ 2020 թվականին Եվրահանձնաժողովը արգելափակել էր հայկական ավիաընկերությունների մուտքը դեպի Եվրամիություն՝ անվտանգության խնդիրների պատճառով։ 2025 թվականի վերջի կրկնակի ստուգումն էլ երկարաձգել է այդ արգելքը։