|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հունիսի 25-ին Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ Հայաստանի հումանիտար առաքելության կազմում ընդգրկված բժշկական խումբը, ըստ բարի ավանդույթի, Հալեպի բուժհաստատություններին է փոխանցել բժշկական անհրաժեշտ պարագաներ։ Այս մասին հայտնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Բժշկական կենտրոնների ղեկավարները հայտնել են իրենց երախտագիտությունը հայ բժիշկներին տրամադրված բժշկական պարագաների, բժշկական հաստատություններում ամենօրյա ցուցաբերվող բժշկական օժանդակության համար, ինչպես նաև Հալեպում ՀՀ հյուպատոսությանը՝ մշտական աջակցության համար։