Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
20 տարեկան հասակում Երևանի պետական բժշկական համալսարանը գերազանցությամբ ավարտած Կորյուն Վարդանյանը Եվրոպայի ամենաերիտասարդ բժիշկն է։
Yerkir.am-ը ստորև ներկայացնում է նրա հարցազրույցը.
Կորյուն Վարդանյանը ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը 20 տարեկան հասակում՝ 2020 թվականի հունիսի 23-ին. նա համալսարան էր ընդունվել ընդամենը 14 տարեկանում։
Ղրիմի հանրապետությունում բարձր առաջադիմությամբ ավագ դպրոցը ավարտելուց հետո, նրա ընտանիքը որոշել է տեղափոխվել Հայաստան: Նա դիմել է ԵՊԲՀ և հանձնել «կենսաբանություն» և «քիմիա» առարկաների միասնական պետական քննություններ՝ վաստակելով հնարավոր առավելագույն 40 միավորից 37-ը:
Մասնագիտական ընտրության մասին խոսելիս՝ Կորյունը նշեց. «Ես միշտ ցանկացել եմ փոխել մարդկանց կյանքը, և բժիշկ դառնալը իմ երազանքը կատարելու առաջին քայլն է»։
Անդրադառնալով տարիքային տեսանկյունից ուսանողական կյանքի դժվարություններին՝ Վարդանյանն ասաց՝ ինքը որևէ խնդիր չի ունեցել ուսանողական կյանքին հարմարվելու հետ. «Ես ուսանողական կյանքին հարմարվելու հետ որևէ խնդիր չեմ ունեցել: Ես կասեի՝ սպորտի միջոցով ավելի հեշտ եմ հարմարվել ուսանողական կյանքին: Մի քանի տարի անց ես ուսման հետ մեկտեղ դարձա համալսարանի բասկետբոլի թիմի ավագ և 2019թ․-ի «տարվա լավագույն մարզիկ»»,- մանրամասնեց նա։
Այժմ նա կսկսի իր երկամյա ուսումը որպես նյարդավիրաբույժ Մոսկվայում:
«Ես արդեն տեղափոխվել եմ Մոսկվա և պատրաստվում եմ դիմել նյարդավիրաբուժության օրդինատուրա: Բայց ես դեռ որոշում չեմ կայացրել, թե որ համալսարանում կշարունակեմ ուսումս: Հավանաբար, դա պարզ կլինի օգոստոսին»,- հստակեցրեց նա ու հավելեց. «Ես ուզում եմ դառնալ աշխարհի ամենաերիտասարդ նյարդավիրաբույժը»։
Անդրադառնալով արդեն ժամանակահատվածի դժվարություններին՝ Կորյուն Վարդանյանն ընդգծեց՝ դժվարություններ չի ունեցել. «Իմ ընտանիքը, հարազատներն ու ընկերները միշտ այդ ընթացքում ինձ աջակցում էին, և ես շնորհակալ եմ նրանց աջակցության համար», - ամփոփեց նա։