կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-19 16:50
Աշխարհ

Մոսկվայում ձերբակալվել է ամենաերիտասարդ օրենքով գող Սերգեյ Ասատրյանը

Մոսկվայում ձերբակալվել է ամենաերիտասարդ օրենքով գող Սերգեյ Ասատրյանը
Մոսկվայի իրավապահ մարմինները քաղաքի ռեստորաններից մեկում ձերբակալել են երկու «օրենքով» գողի: Նրանցից մեկը Իլյա Գոգլոևն է, ով ավելի հայտնի է Օլի կամ Իլյա Կալինինգրադսկի անունով, իսկ մյուսը Սերգեյ Ասատրյանն է, ով հայտնի է  որպես Սերյոժա Ասետրինա կամ Բենթլի: Այս մասին հայտնում է Лента.ру-ն՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչության կայքը:
 
Գոգլոևի մոտ 7 գրամ հերոին է հայտնաբերվել:
Սերգեյ Ասատրյանը, ով 27 տարեկան է, Ասատրյան կլանի ներկայացուցիչ է և ամենաերիտասարդ օրենքով գողը: 2008 թվականին նրան թագադրել են Դեդ Հասանը, Յապոնչիկը, Պիչուգան, Վոսկրեսը, Սլիվան և ուրիշ օրենքով գողեր: