կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-14 10:42
Քաղաքական

Արարատ Թումանյանը նշանակվել է Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Արարատ Թումանյանը նշանակվել է Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արարատ Թումանյանը նշանակվել է Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝ 

1. Արարատ Թումանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»։

Հիշեցնենք, որ հուլիսի 7–ին, Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարական էր տվել Մխիթար Զաքարյանը, որը օրեր անց՝ հուլիսի 12–ին, ձերբակալվել էր։ Նույն օրը, Մխիթար Զաքարյանի ձերբակալումը դատարանը ճանաչել էր ապօրինի, սակայն նա կալանավորվել էր 2 ամսով։