Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոն Վանեցյանը մինչև կառավարության հրաժարականը պահանջելը կարող է հրաժարվել օրինակ իր գեներալի կոչումից՝ այդ կառավարության և կառավարության ղեկավարի կողմից իրեն տրված: Դա ավելի համաչափ ու արդար կլինի»: Այս «մտքերի» հեղինակն է Ալենը...
Ալեն, այն, որ դու չունես անցյալ, որ չունես ներկա և չես էլ ունենալու ապագա (անկենսագրություն մարդ ես) վաղուց ու բոլորին է հայտնի:
Այն, որ դու պատրաստ ես շեֆիդ հանձնարարությամբ «հետևից գրկվել» գիտենք արդեն շատ վաղուց:
Մի՞թե բախտի բերմամբ պատգամավոր դառնալուց հետո գոնե հանրային ծառայության մասին ոչինչ այդպես էլ չսովորեցիր:
Լսիր, հերթական զազրախոսությունիցդ առաջ իմացիր, որ գեներալի կոչումը վաստակում են երկարամյա գերազանց ծառայության արդյունքում: Դա որևէ իշխանության տվածը չէ, դա արժանապատիվ սպայի վաստակն է:
Ալեն, գեներալի կոչումը մանդատ չի, որ մի օր ձեռդ լինի, մի օր էլ... շուտով կլինի»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրուցում, անդրադառնալով ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի, Արթուր Վանեցյանի՝ կառավարության հրաժարականի պահանջին, նշել էր. «Պարոն Վանեցյանը մինչև կառավարության հեռանալը պահանջելը կարող է օրինակ հրաժարվել իր գեներալի կոչումից: Դա համաչափ և արդար կլինի: Ինչ վերաբերվում է մնացած բոլորին, ցավում եմ որ գնում-գնում, նորից գալիս են նույն ջարդած տաշտակի շուրջ հավաքվում են: Այն մարդիկ, ովքեր աշխատում են այս չակերտավոր ըննդիմության կայացման շուրջ, ինչ էլ ստեղծեն Սերժ Սարգսյան է ստացվում: Նույն ճանապարհով գնալը, նույն ձևով աշխատելը լավ բանի չի տանելու»,