Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով պարգևատրվել են մշակույթի մի շարք գործիչներ: Երգչուհի, Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու թատրոն» ստուդիայի ղեկավար Զարուհի Բաբայանը ստացավ ՀՀ վաստակավոր արտիստի կոչում:
Yerkir.am-ի հետ զրույցում Բաբայանը նշեց, որ պարգևներն ու կոչումները գնահատական են, որոնք ոգևորում են, քանի որ հասկանում ես` քո անցած ճանապարհը տեսնում ու գնահատում են:
«Դա ոչ թե պարտավորեցնում է քեզ, այլ ոգևորում, քանի որ ես կարծում եմ` մարդ կա'մ անում է ինչ-որ բան, կա'մ չի անում: Շատ հազվադեպ բաներ կարող են քեզ ստիպել անել, եթե դու չունես ցանկություն: Նման կոչման արժանանալը առիթ է տալիս մտածելու, որ պետք է էլ ավելի եռանդուն լինեմ, շատ աշխատեմ, որովհետև եթե քո կողքին չի լինում հանդիսատեսի բանակը, ջերմությունն ու սերը, դու երբևէ չես կարող արժանանալ նման կոչման»,- ասաց երգչուհին` հավելելով, թե վստահ է` այդ կոչումն իր երկրպագուներին և հանդիսատեսին ևս շատ է ոգևորել:
Ի դեպ, նա նշեց նաև, որ ամռան ընթացքում պատրաստվում է նոր տեսահոլովակներ նկարահանել, որոնք սեպտեմբերին հանդիսատեսի դատին կհանձնի: Սեպտեմբերին Բաբայանը համերգով հանդես կգա ԱՄՆ-ում: