|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մարտի 5-ին Ռուսաստանի Դաշնությունում Մոլդովայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լիլիան Դարիին հրավիրվել է ՌԴ ԱԳՆ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Մոլդովայի դիվանագիտական առաքելության ղեկավարին տարակուսանք է հայտնվել, որ Մոլդովայի նախագահը դեռևս չի ընդունել 2 024-ի հոկտեմբերին Մոլդովայի Հանրապետությունում ժամանած ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Օ.Բ. Օզերովի հավատարմագրերը՝ դրանով խախտելով դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թվականի Վիեննայի կոնվեցիան:
Մոլդովայի դեսպանին տրվել է Վիեննայի կոնվենցիայի տեքստը և բանավոր նոտա պահանջելով բացատրել մոլդովական կողմի դրույթների խախտման պատճառները՝ դիվանագիտական առաքելությունների ղեկավարների նկատմամբ կիրառվող պրակտիկայի և հավատարմագրերի հանձնման հերթագայության առումով», -ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։