կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-02 14:26
Սպորտ

Զարգացնում են առողջապահական եւ տարածաշրջանային տուրիզմը

Զարգացնում են առողջապահական եւ տարածաշրջանային տուրիզմը

Մարտի 1-2 ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացվող CTS` «Խոսող քարերի երկիր–2013» միջազգային տուրիստական ամենամյա տասներկուերորդ ցուցահանդեսում ներկայացված է նաեւ «Մարուքյաններ» ՍՊԸ տուրիստական գործակալությունը:

 

Այս ընկերությունը մատուցում է ինչպես ներգնա, այնպես էլ արտագնա տուրիզմի ծառայություններ Հայաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում` գործընկերների միջոցով: Ընկերությունն ունի ավիատոմսերի վաճառքի, հյուրանոցային ամրագրման, էքսկուրսիաների եւ տուրերի կազմակերպման, միկրոավտոբուսների տրամադրման, արտադրական պրակտիկայի ամրագրման եւ այլ բազմաթիվ ծառայություններ:

 

Ընկերության մատուցած կարեւորագույն ծառայություններից են տուրիզմի առողջապահական եւ տարածաշրջանային տարատեսակները: Առաջինի դեպքում ընկերությունը կազմակերպում է ինչպես առողջարանային տուրեր Հայաստանի եւ Կովկասի տարբեր առողջարաններում, այնպես էլ արտասահմանի տարբեր բուժհիմնարկների հետ կապ է պահպանում եւ տարբեր մարդկանց համար, ովքեր ունեն այս կամ այն հիվանդությունը, գտնում համապատասխան բուժում իրականացնող բուժհաստատություն եւ բժշկական տուր կազմակերպում: «Մարուքյաններ» ընկերության ներկայացուցիչները հայտնեցին, որ Հայաստանից բավականին մեծ պահանջարկ ունեն հատկապես Ջերմուկի, Արզնու եւ Դիլիջանի առողջարանները:

 

Երկրորդը` տարածաշրջանային տուրիզմի տարատեսակին պատկանող ծառայությունների մատուցումը կարեւոր է նրանով, որ արտասահմանից եկող տուրիստներին առաջարվում են այնպիսի փաթեթներ, որոնցում ընդգրկված են նաեւ տուրեր Հայաստանի հարեւան երկրներ: Տուրիզմի այս տարատեսակը գնալով ավելի լայն տարածում է գտնում, եւ ապացուցված է, որ եթե զբոսաշրջիկներին առաջարկվում են այնպիսի փաթեթներ, որոնց դեպքում նրանք հնարավորություն են ստանում այցելել ոչ թե մեկ, այլ միանգամից տարածաշրջանի մի քանի երկրներ, ապա նախապատվությունը տալիս են հենց այդպիսի փաթեթներին: Այդպիսի հնարավորություն ստեղծում է նաեւ «Մարուքյաններ» ՍՊԸ-ն:

R