|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետո ռուսական սպորտային ակումբները չեղարկել են իրենց այցն Անթալիա. տեղեկացնում է Demokrathaber-ը: Նշվում է, որ սպորտային ակումբները չեղարկել են նաև թուրքական հյուրանոցներում իրենց գրանցումները:
Կայքը հայտնում է, որ ձմռան ամիսներին Անթալիայի հյուրանոցներում մնացող ֆուտբոլային խմբերի 50 տոկոսը ռուսներն են, և նման որոշումը հյուրանոցներում մտահոգություն է առաջացրել:
«Եթե շարունակվի երկու երկրների միջև լարվածությունը, սպորտային զբոսաշրջությունը, որը նախորդ տարի 100 միլիոն եվրո եկամուտ է ունեցել, կկրի 70 տոկոսի կորուստ»,- գրում է կայքը: