|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Այսօր Գերմանիայում տեղի է ունեցել բողոքի ցույց, որը կազմակերպել են մի խումբ ադրբեջանցի ակտիվիստներ և քաղաքական փախստականներ: Ցուցարարները պահանջել են, որ Գերմանիայի կանցլերը, որի նստավայրի դիմաց հավաքվել էին նրանք, պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի և նրա նախագահ Իլհամ Ալիևի դեմ. հայնում է «Meydan TV»։
Ակցիայի մասնակիցներից մեկը ադրբեջանցի լրագրող և նախկին քաղբանտարկյալ Աֆղան Մուխթարլին էր, որը 2017 թվականի մայիսին առևանգվել էր Թբիլիսիից ադրբեջանական հետախուզության կողմից: Այնուհետև Ադրբեջանում Մուխթարլին դատապարտվել էր «սարքված» գործի համար և ազատ էր արձակվել միայն 2020 թվականի ապրիլին:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Գերմանիայի կանցլերը ճնշում գործադրի Ադրբեջանի վրա ՝ քաղբանտարկյալների, մարդու իրավունքների և ազատությունների հարցով և առաջարկում են դրա համար պատժամիջոցներ կիրառել: