Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեսյբուքյան ուղիղ միացմամբ խոսեց կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի մասին, և այդ համատեքստում` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալության մասին, ասելով, որ նա ձերբակալվել է ոչ միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու, այլեւ զինվորի բաժինը գողանալու կասկածանքով` այդ թվում 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում դպրոցականների ուղարկած օգնությունը գողանալու կասկածանքով։
Նա նախ նշեց, որ Հայաստանում կսկսվել է կոռուպցիայի դեմ անզիջում պայքար, ինչը նշանակում է բազմաթիվ ազդեցիկ, փողատեր, զենք ու զինված խմբեր ունեցող մարդկանց հանել այդ պայքարի դեմ: Այդ գործընթացում, իհարկե, գտնվում են մարդիկ, ըստ վարչապետի, ովքեր փորձում են համոզել, որ կոռուպցիայի դեմ պայքարելու այդ ճանապարհը սխալ է , և որ պետք է գտնել կոմպրոմիսային լուծում, կամ ինչ-որ բաներ չնկատելու տալ:
«Ժողովուրդը ինձ իշխանության չի բերել, որ ես դառնամ կոռուպցիոն համակարգաի մի մաս: Այլ իշխանության է բերել, որ ես կոռուպցիան արմատախիլ անեմ: Ես չեմ պատրաստվում կոռուպցիոն մարդկանց հետ կոմպրոմիսի գնամ»,- ասաց վարչապետը` հավելելով, որ Հայաստանը տարիներ շարունակ թալանվել է, ուրեմն այդ վիճակը արդյունավետորեն պետք է լուծվի:
Նրա խոսքով` Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը միայն ապօրինի մեծ քանակությամբ զենք-զինամթերք պահելու հետ չի կապվում, այլ նաև այն կասկածների հետ, որ նա ներգավված է եղել ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների կողմից զինվորներին ուղարկած օգնությունը յուրացնելու մեջ` այդ սնունդը տալով իր արջերին ու կենդանիներին: Դրա մասին են վկայել նրա առանձնատներում կատարված խուզարկությունները:
«Այո, նա Արցախի հերոս է, բայց նույնիսկ հերոսներին իրավունք չի տրված Գյումրիի, Երևանի, էջմիածնի դպրոցականների կողմից ճակատում կռվող զինվորներին ուղարկած օգնություւնները գողանալ ու դրանով կերակրել սեփական կենդանիներին»,- ասաց վարչապետը` ընդգծելով, որ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չի ուզում խախտել, դա կորոշի դատարանը:
Բացի վերոնշյալից, ըստ վարչապետի, առկա են կասկածներ, որ Մանվել Գրիգորյանի կողմից յուրացվել են բանակի համար ուղարկված տեխնիկական միջոցներ, մասնավորապես ավտոմեքենաներ: Նա տարիներ շարունակ արգելափակոցներ է դրել, քաղաքացիներին արգելել քայլել այս կամ այն տեղով:
Անդրադառնալով դատավորներին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երկար ժամանակ դատավորները, դատարանները մի շարք դեպքերում կալանքի սանկցիա չէին տալիս ձերբակալված անձանց:
«Դա նորմալ է, եթե դատավորները գործում են օրինական, բայց եթե պարզվեց, որ որևէ դատավոր գործում է, անձնական, բարեկամական, կլանային, ֆինանսական, կոռուպցիոն շահագռգռությունների շրջանակում, ուրեմն վայը եկել է տարել այդ դատավորներին: Մենք որևէ հրահանգ չենք տալու դատավորներին, նրանք պետք է գործեն օրենքի շրջանակներում` կայացնելով օրինական որոշումներ»,- ասաց նա: