|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Բաքվում ոստիկանությունը նվաստացնում և վիրավորում ձերբակալված քաղաքացուն կարանտինային ռեժիմի ժամանակ:
Ձայնագրությունը ցույց է տալիս նաև, թե ինչպես է ոստիկանության ծառայողը թմրանյութ նետում ձերբակալված տղամարդու գրպանը:
Հարկ է նշել, որ սա Ադրբեջանում ոստիկանության անօրինականության առաջին նման դեպքը չէ: Հունիսի 8-ին նմանատիպ սցենարավ ևս մեկ դեպք էր գրանցվել:
Ադրբեջանում նման պրակտիկան կիրառվում է նաև իշխանությունների համար ոչ ցանկալի անձանց նկատմամբ։ Բազմաթիվ ակտիվիստներ և քաղաքական գործիչներ դատապարտվել են հենց թմրանյութ պահելու համար։