կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-16 19:51
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գոռգռալը քաղաքականությամբ զբաղվել չէ, քաղաքականությունը կառավարման հմտություն է․ Ռ․ Մելքոնյան

Այս ընդհանուր քարոզարշավը ցույց տվեց պայքար ասելիքի և դրա բացակայության միջև՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, «Հայաստան» դաշինքի անդամ, գյումրեցի Ռուբեն Մելքոնյանը Գյումրիում՝ «Հայաստան» դաշինքի հանրահավաքին։

Նա պարզաբանեց, որ «Հայաստան» դաշինքը հանդես է գալիս կոնկրետ ասելիքով, ծրագրերով, իսկ մյուս կողմում միայն տեսնում ենք ճղճղան պոպուլիզմ, գոռգռոց, որը քաղաքականության հետ ոչ մի կապ չունի։

«Գոռգռալը դեռևս քաղաքականությամբ զբաղվել չէ, քաղաքականությունը նաև կառավարման հմտություն է, որից այս իշխանությունները լիովին զուրկ են»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․