Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կորոնավիրուսով վարակված 4 անձի մոտ երբ մահ է արձանագրվել, պատճառը եղել են հարակից հիվանդությունները, բուն կորոնավիրուսից մեր մարզում մահացել է մեկ անձ։
Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը՝ նշելով․ «Ծանր հիվանդների թիվ կդժվարանամ ասել։ Իսկ վարակվածների թիվը 328 է, որից 150 մարդ արդեն առողջացել է։ Չունենք խոշոր օջախներ, արձանգրված դեպքեր շատ համայնքներում կան բայց ամեն տեղ 1, 2, 3 դեպք են »։
Մարզպետը խոսեց նաև կանոնների պահպանման մասին, ասելով․
«Ոստիկանության կողմից կազմված արձանագրությունների թիվ չեմ կարող ասել, քանի որ թիվը դինամիկ փոխվում է։ Մենք անընդհատ ստանում ենք թվերը, բայց ի պատիվ մեր մարզի բնակիչների՝ էականորեն ավելի լավ են պահպանում կանոնները։ Անգամ մայրաքաղաքից երբ առանց մեզ տեղյակ պահելու եկել են ստուգելու, շատ բարձր գնահատական են տվել»։
Մանրամասները՝ տեսանյութում․