|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Իրանի հարավային շրջանում 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին տեղեկացրել է երկրի սեյսմոլոգիական կենտրոնը:
Մասնագետների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆարս նահանգնում՝ Բեյրամ բնակավայրից 22 կմ հեռավորությամբ՝ 10 կմ խորությամբ և նահանգի խոշորագույն Շիրազ քաղաքից 239 կմ հեռավորությամբ:
Ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 21:48-ին (համընկնում է Երևանի հետ): Նշվում է, որ մոտ մեկ ժամ առաջ նույն շրջանում ևս մեկ երկրաշարժ է եղել 5.1 մագնիտուտ հզորությամբ: