|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Արցախի Հանրապետության պարետի որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոնները չպահպանելու պատճառով 24 ժամով արգելվել են 3 տնտեսվարող գործունեությունը։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Դրանք են՝
◾️«Աշխեն Դավիթի Դադայան» ԱՁ,
◾️«Թի Ֆուդ» ՍՊԸ,
◾️«Այցեքարտ» ՍՊԸ։
Մինչ տույժի կիրառումը բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մշտադիտարկումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ տվյալ տնտեսվարողները չեն վերացրել թերությունները, ինչը հանգեցրել է գործունեության մեկօրյա դադարեցման: