|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին մենք տեղեկացանք, որ դերասան Հայկ Մարությանը՝ «Կարգին Հայկոն», անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Երեկ ողջ օրը լուրեր էին շրջանառվում Երևանում, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը և նրա տեղակալները հրաժարականի դիմումներ են գրել, և մոտ օրերս այդ մասին կհրապարակվի: Իսկ երեկոյան արդեն ֆեյսբուքում հայտնվեցին «ստատուսներ»՝ Հայկոյի ու Նիկոլի նկարով, մակագրված. «Կարգին քաղաքապետ՝ մեր սիրելի Երևանի համար»: Եվ պարզ դարձավ, թե ինչու է հայտնի դերասանը նախօրեին «ՔՊ» մտնելու դիմում գրել»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: