|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում վիրավորական արտահայտություններ է թույլ տվել լրատվականների հասցեին` անցնելով բարեկրթության սահմանները։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Էդուարդ Աղաջանյանը վիրավորել է լրատվականներին
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում վիրավորական արտահայտություններ է թույլ տվել լրատվականների հասցեին` անցնելով բարեկրթության սահմանները։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում պետպաշտոնյայի նման պահվածքն ու ընտրված բառապաշարը։ Յուրաքանչյուր անհատ իրավասու է հերքում պահանջել, յուրաքանչյուր պետպաշտոնյա կարող է հերքել իր մասին գրված հոդվածը, բայց վիրավորել ու պիտակավորել լրատվականի աշխատանքն անընդունելի է:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Էդուարդ Աղաջանյանին չանցնել բարեկրթության սահմանները եւ իրեն դրսեւորել բարձրաստիճան պետպաշտոնյային վայել»։