Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ոստիկանության ուժերը բավարար չէին, այդ պատճառով հանձնարարականը տրվել է նաև ԱԱԾ-ին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը՝ պարզաբանելով արդյո՞ք հավաստի է տեղեկությունը, որ ԱԱԾ տնօրենը վիրավորվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որ նա Շենգավիթի մանկապարտեզներից մեկում բազմամարդ միջոցառում կազմակերպելու հարցով զբաղվելու հանձնարարականը տվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով:
«Ֆեյսբուքով չի տվել հանձնարարական, ուղղակի Ոստիկանության ուժերը չէին բավարարում այդ խնդրի լուծման համար, և պարոն վարչապետը հանձնարարություն տվեց, որ այդ խնդրով մենք զբաղվենք եւ շուտ այդ հարցը լուծում ստանա, քանի որ խոսքը երեխաների հնարավոր վարակման մասին էր: Դրա համար էլ մենք ոստիկաններին փոխգործակցության շրջանակներում օգնել ենք»,-ասաց նա:
Անդրադառնալով վարչապետի դժգոհությանը իրավապահներից, այդ թվում` ԱԱԾ-ից կորոնավիրուսի դեմ պայքարում, կառույցի ղեկավարն ասաց` կորոնավիրուսի դեմ պայքարը յուրաքանչյուրի խնդիրն է:
«Կորոնավիրուսի դեմ պայքարը ցանկացածիս, մեր բնակչության յուրաքանչյուր ներկայացուցչի խնդիրն է. ազգային անվտանգության մարմինների ուժերը միգուցե չեն բավարարում մեծաքանակ բնակչության դիմակների կամ մյուս միջոցների ապահովման հարցի շուրջ աշխատանքներ տանելու համար: Ցանկացածս պետք է այդ հարցը գիտակցենք»,-ասաց Էդվարդ Մարտիրոսյանը։
ԱԱԾ տնօրենը խոսեց նաև Ucom ընկերության սեփականատերերից՝ Գուրգեն Խաչատրյանի անհետացմանը, ում նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց ընտրելու որոշում է կայացվել:
«Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակում ենք: Անհետանալու հետ կապված՝ ասեմ՝ Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ մինչ այդ օպերատիվ հետախուզական աշխատանքներ չենք իրականացրել և, իհարկե, մարդու տեղաշարժի իրավունքը չենք սահմանափակել»,-ասաց նա:
Հարցին՝ նա Հայաստանո՞ւմ է, թե՞ լքել է ՀՀ տարածքը, ԱԱԾ տնօրենն ասաց. «Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ մեր սահմաններով իր տեղաշարժը չի ֆիքսվել»:
Շրջանառվող լուրերի մասին, թե Գուրգեն Խաչատրյանը Ռուսաստանի Դաշնությունում է, Մարտիրոսյանն ասաց, որ ստուգել են, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Մանրամասն՝ տեսանյութում․