Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ վերջին շրջանում մամուլում հաճախ անհարկի քննարկվում և քննադատվում է ՀՀ պաշտպանության նախարարության գործունեությունը: «Մասնավորապես՝ hraparak.am կայքում «Հայ զինվորականները մեծ գումարներ են վատնում տարօրինակ մշակումների վրա» խորագրով սեպտեմբերի 19-ին հրապարակված հոդվածի կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել որոշ պարզաբանումներ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը իրականացնում է նաև առաջատար գիտական ձեռքբերումների մասին տեղեկատվության հավաքման, վերլուծության և համակարգման հիման վրա գիտատեխնիկական հետազոտություններ` հեռանկարային սպառազինությունների (այդ թվում նաև հիմնված նոր ֆիզիկական սկզբունքների վրա) և ռազմական տեխնիկայի (ՍՌՏ) պահանջարկի որոշման և առկա ՍՌՏ-ի արդիականացումների համակարգման ուղղությամբ:
Նշված գործառույթների իրականացման համար պաշտպանության նախարարությանն օժանդակում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությունը (տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարարություն), որը մշակում ու իրականացնում է կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, ռազմարդյունաբերության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:ԲՏԱ նախարարության բազմաթիվ՝ չորս տասնյակից ավելի խնդիրները ամրագրված են ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 660-Լ որոշումով:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը բազմաթիվ ռազմական նախագծեր է իրականացնում, դրանց որոշ մասը ներկայացվում են հանրությանը, բայց կան նաև հրապարակման ոչ ենթակա նախագծեր: Կոչ ենք անում լրատվամիջոցներին զերծ մնալ ռազմական նախագծերին առնչվող թեմաներով անհիմն ու իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց»,- ասված է հաղորդագրությունը: