|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է կարիերան շարունակել իտալական Սերիա Ա-ում:
Այս մասին գրում է Mundo Deportivo-ն: Դեմբելեով սկսվել է հետաքրքրվել Թուրինի «Յուվենտուս»-ի սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին: Հարձակվողն արդեն իսկ տվել է համաձայնությունը իտալական ակումբ տեղափոխվելու համար: «Բարսելոնա»-ն, սակայն, ուզում է վաճառել Դեմբելեին:
Դեմբելեի գործող պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը կատալոնական ակումբի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 9 խաղի և դարձել է միայն մեկ գոլի հեղինակ: Դեմբելեն «Բարսելոնա» տեղափոխվեց 2017 թվականին և ակումբի կազմում դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, երկրի գավաթակիր և սուպերգավաթակիր: