|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ավստրիայի իշխանությունները ներկայացրել են այն տան վերակառուցման ծրագիրը, որտեղ 1889 թ.-ին ծնվել է Ադոլֆ Հիտլերը. այս մասին գրում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն, նշելով՝ նախատեսվում է այն վերածել ոստիկանության բաժանմունքի՝ շենքը նացիստական բռնապետին փառաբանող անձանց ուխտագնացության համար ոչ գրավիչ դարձնելու նպատակով:
Նշվում է՝ շենքի վերակառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2022-ի վերջին. այն կարժենա մոտ 5 միլիոն եվրո:
Համեմատաբար համեստ եռահարկ շենքն Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը վարձակալել է 1972 թ.-ից՝ դրա ոչ ճիշտ օգտագործումը կանխելու համար: Տունը դատարկ է եղել 2011 թ.-ից ի վեր: