Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»,- ասել է Հիտլերը 1939 թվականին` Լեհաստանի վրա հարձակվելուց 1 շաբաթ առաջ: Թեեւ նա քաջատեղյակ է եղել Հայոց ցեղասպանության մասին, սակայն շատ պատմաբաններ դեռեւս չեն կարողանում հստակ ասել, որ Հիտլերն իրականում նման խոսքեր է արտասանել: Որոշ պատմաբաններ էլ վստահ են Հայոց ցեղասպանության համար անպատժելիությունն է «ոգեշնչել» Հիտլերի` հղանալու սլավոններին եւ հրեաներին բնաջնջելու գաղափարը:
Այդ մասին 1954 թվականի նոյեմբերի 24-իի իր համարում գրել է նաեւ բրիտանական The Times պարբերականը: «Ես Արեւելք եմ ուղարկել իմ զինվորներին եւ հրամայում նրանց անգթաբար սպանել բոլոր լեհ եւ լեհախոս կանանց, երեխաներին եւ տղամարդկանց: Միայն նման կերպ մենք կշահենք այն կենսական տարածքը, որ մեզ անհրաժեշտ է ապրելու համար: Ո՞վ է խոսում այսօր հայերի բնաջնջման մասին»- ըստ թերթի` իր գեներալներին ասել էր Հիտլերը:
Հակաֆաշիստ գրող Լուի Լոհները, ով նաեւ The Associated Press-ի բեռլինյան ծառայության գլխավոր խմբագիրն էր, հայտնել է, որ իրականում գոյություն է ունեցել Հիտլերի հայտնի ելույթի երկու տարբերակ: Մեկում նա խոսել է Հայոց ցեղասպանության մասին, մյուսում փոփոխություններ են արվել, ընդ որում` երկուսն էլ հետագայում հայտնաբերվել են: Վիլհելմ Կանարիսը` գերմանական ռազմական հետախուզության ղեկավարը, փոխել է Հիտլերի ելույթի տեքստը` ջնջելով Հայոց ցեղասպանությանը վերաբերող տողերը, թեեւ նման բան անելու իրավունք չուներ: Կանարիսի տարբերակը տրվել է երեք մարդու`Հանս Օստերին, Լյուդվիգ Բեքին եւ Հերման Մաասին, ովքեր մահապատժի էին ենթարկվել մինչ Նյուրնբերգյան դատավարությունը, հետեւաբար` չէին կարող հարցաքննվել:
1985 թվականին Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր Հիթ Լոուրին հայտարարել է, թեՀիտլերը չէր կարող հրամայել լեհերի բնաջնջում իրականացնել եւ չէր կարող խոսել Հայոց ցեղասպանության մասին, քանի որ 1939 թվականի օգոստասին նա դեռ չէր որոշել բնաջնջել հրեաներին:
Սակայն հայտնի է, որ ժամանակաշրջանում համեմատություն էր տարվում գերմանացի եւ թուրք ղեկավարների միջեւ: Գերմանացիները գովերգում էին Թալեաթին եւ նմանություններ գտնում Հիտլերի ու Աթաթուրքի միջեւ:
1927 թվականին նացիստական տեսաբան Ալֆրեդ Ռոզենբերգը հոդված է հրապարակել, որում պատմել է, թե ինչպես է Թալեաթը սպանվել Գերմանիայում հայի կողմից եւ հայերին համեմատել է հրեաների հետ` նշելով, որ երկու ազգերն էլ լրտեսությամբ են զբաղվում:
Նմանություն, իհարկե, կա. ե'ւ Թալեաթը, ե'ւ Հիտլերը օգտագործել են մեկ սկզբունք, այն է` բնաջնջել հակառակորդներին եւ քրիստոնյաներին: