կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-12 13:03
Առանց Կատեգորիա

Վան այցելած ՀՀ 4 քաղաքացիների բերման են ենթարկել Թուրքիայի ոստիկանության բաժանմունք

Վան այցելած ՀՀ 4 քաղաքացիների բերման են ենթարկել Թուրքիայի ոստիկանության բաժանմունք

Արևմտահայաստան այցելած Հայաստանի 4 քաղաքացիների Վանում ոստիկանությունը բերման է ենթարկել և երկար ժամանակ պահել ոստիկանության բաժանմունքում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրել է ոստիկանությունում պահված քաղաքացիներից մեկը` «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանը: Նրա հետ միասին եղել են նաև «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, հրատարակչության աշխատակցուհիներից մեկը:

«Վանի երկրաշարժից հետո նախորդ տարի դոմիկներ կային, իսկ այս տարի նույն տեղերում դոմիկները քչացել էին և կառուցվել էր բարձրահարկ բնակելի շինություն: Ես նկարահանում էի կառուցված բարձրահարկ շինությունը, սակայն երիտասարդ մի ոստիկան մոտեցավ ու ասաց, որ պետք չի նկարել: Հետո մեզ պահեցին արևի տակ, մինչև «դեպքի վայր» ժամանեցին Թուրքիայի Ազգային անվտանգության, հակաահաբեկչական ծառայությունից, ոստիկանության ծառայողներ եկան ու պարբերաբար մեզ համար անհասկանալի զանգեր էին կատարում: Այդպես արևի տակ մնացինք երեք ժամ», -ասել է Մհեր Արշակյանը:

Նրա խոսքով, Հայաստանի քաղաքացիների անձնագրերը երկար զննելուց հետո տեղափոխել են ոստիկանության բաժանմունք, որտեղ իրենք մնացել են շուրջ մեկ ժամ:

«Վանի ոստիկանության բաժանմունքում շուրջ մեկ ժամ պահելուց հետո հավանաբար պարզեցին ու հասկացան, որ մենք ահաբեկիչներ չենք և ազատ արձակեցին»,- ասել է  Մհեր Արշակյանը: