կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-17 10:45
Հասարակություն

Ոստիկանները փակել են Էրեբունու ոստիկանության բաժանմունք տանող ճանապարհը. ուղիղ

Այս պահին ոստիկանները փակել են Էրեբունու ոստիկանության բաժանմունք տանող ճանապարհը: Այս մասին հայտնում է տեղում գտնվող Yerkir.am-ի լրագրողը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 5-ի սահմաններում մի խումբ անձինք, ովքեր հանդես են գալիս Հիմնադիր խորհրդարանի անունից, զինված հարձակում են գործել, որակելով այն ապստամբություն. վերջիններս կարողացել են գրավել Էրեբունու ոստիկանության բաժանմունքի շենքը եւ պատանդներ են վերցրել. կան վիրավորներ: