Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը գրում է.
«Ավիացիայի Ցավոք, ինչը կանխատեսելի էր և ինչի մասին մեկ ամիս առաջ բարձրաձայնել էի, հաստատվեց: Եվրահանձնաժողովն այսօր պաշտոնապես հայտարարեց, որ անվտանգության նկատառումներից ելնելով Հայաստանում գրանցված ավիանկերություններին կարգելվի թռչել Եվրոպական օդային տարածքով:
Սա աննկարագրելի ցավալի է, երկրի հեղինակության համար աղետալի ու անարժանապատիվ:
Այնուամենայնիվ, առողջ, մտածված և հավասարակշռված քաղաքականության արդյունքում կարելի է վիճակը շտկել և դուրս գալ ամոթալի երկրների սև ցուցակից:
Բայց ինչպե՞ս և ի՞նչ ուժերով դուրս գալ այս իրավիճակից, քաղաքական ի՞նչ թիմով:
Այն թիմո՞վ, որ տառապում է ամբարտավան մեծամտությամբ և ընդամենը մեկ ամիս առաջ անամոթաբար աջ ու ձախ հերքու՞մ էր փաստերը, շատ լավ իմանալով ավիացիայի ողբերգական կացության մասին, ցինիկ երեսպաշտությամբ մեղադրում էր քննադատողներին, անգամ դավաճանության մեջ մեղադրում: Այս վարքագծով եք դուք վերաբերում ցանկացած հարցի...
սա է ցավալին... այս ողբերգական տապալումը ձեր կառավարման մանրակերտն է...
Իսկ պարտություններն ու ձախողումները մեր իրականության բոլոր հատվածներում են: Գուցե անփորձ լինելը արդարացում ունի, բայց երեսպաշտ ստերով ու մանիպուլյատիվ վարքագծով երկիր չեն կառավարում: Դուք սպառել եք անցյայի ուրվականից հասարակությանը ահաբեկելու անհեռանկար վարքը: Դուք ներկայի, այս ցավալի ներկայի միակ պատասխանատուն եք:շ
Դուք մսխելով մսխում եք ժողովրդի անունից խոսելու իրավունքը:
Իսկ այս կոնկրետ ձախողումը կոնկրետ մեղավորներ ունի, ինչին պետք է գնահատական տալ ու պատասխանատվության ենթարկվել»: