Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Պետության հանձնումը, ինքնիշխանության տապալումը՝ պողպատյա մանդատի ներքո։
Առաջին հայացքից թեկուզ փոքրիկ, աննշան, կարծես ոչինչ չասող փաստաթղթի ստորագրումը՝ մեծ քայլերով արագացնում է Հայաստանի պետականության կործանումը։
Հանդիպումից երեք կողմերն էլ գոհ էին՝ հիացած։
Պուտինի և Ալիևի պարագարում հասկանալի է՝ Պուտինը պահպանում է տարածաշրջանում հիմնական խաղացողի իր դերակատարումը, և բնավ էլ նրա համար կարևոր չի, որ հարցերը լուծվում են միայն ի վնաս Հայաստանի։
Ի վերջո ռուսից չենք կարող հայից ավելի լավ հայ սարքել։
Դու տալիս ես, նրանք էլ՝ վերցնում։
Ալիևը ուրախ էր, որովհետև ինչ ուզում՝ այն էլ մաքսիմում ստանում է, շատ դեպքերում նույնիսկ ավելին, քան՝ կպահանջեր։
իսկ նիկոլն էլ ուրախ էր, որ անցնցում, դարձյալ իր իշխանությունը երկարաձգելու հնարավորություն ստացավ, թեկուզ, ի վնաս Հայաստանի։
Քայլ առ քայլ, փոխհամաձայնեցված, միմիյանց փոխանցումներով ծնելու են նուրբ և զգուշավոր ձևակերպումներով նորանոր փաստաթղթեր, որոնք լրացնելու են մեկը մյուսին, բնականաբար վատթարացնելով միայն ու միայն Հայաստանի վիճակը։
ԵՎ բնականաբար, ոչ մի խոսք Արցախի կարգավիճակի, ոչ մի խոսք՝ ռազմագերիների մասին։
Հ. Գ. Ցավոք, բոլորս էլ դառնում ենք միայն Հայաստանի կործանման վավերագիրը։