կարևոր
1180 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-12-10 16:18
Աշխարհ

Սիրիայում Ասադի տապալումը ձեռնտու էր Արևմուտքին և մասնավորապես ԱՄՆ-ին. Լուկաշենկո

Սիրիայում Ասադի տապալումը ձեռնտու էր Արևմուտքին և մասնավորապես ԱՄՆ-ին. Լուկաշենկո

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի տապալումը բխում էր արեւմտյան երկրների եւ մասնավորապես ԱՄՆ-ի շահերից։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ 

«Անհրաժեշտ էր «կոտրել» Ասադին։ Սիրիայում բավականաչափ նավթ և գազ կա։ Պետք է գազատար անցկացնել ինչ-որ տեղից Սիրիայի տարածքով դեպի Միջերկրական ծովի ափ։ Այս ամենը բխում է Արեւմուտքի եւ ամերիկացիների շահերից։ Եվ նրանք այնտեղ գլխավոր դերն են խաղում»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում БелТА գործակալությունը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինյալները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների վրա: Սիրիական բանակին աջակցում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների տեխնիկային, կառավարման կետերին, պահեստներին և հրետանային դիրքերին։ Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, իսկ Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը տարհանվել են։ Դեկտեմբերի 5-ի երեկոյան հայտնի դարձավ, որ հակակառավարական ուժերը գրավել են Սիրիայի կենտրոնական Համա քաղաքը, դեկտեմբերի 7-ի երեկոյան՝ Հոմսը, իսկ դեկտեմբերի 8-ի առավոտյան՝ մայրաքաղաք Դամասկոսը: