Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
FLYONE ARMENIA ընկերության Երևան-Մոսկվա առաջին չվերթը, որ նախատեսված էր այսօր՝ առավոտյան ժամը 7։00-ին, չեղյալ է հայտարարվել։ Այս մասին տեղեկացանք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։
Ընկերությունը պատճառների մասին պաշտոնական որևէ տեղեկատվություն դեռ չի տարածել։ Ընկերության գրասենյակից զանգերին պատասխանող չեղավ։ Առայժմ հայտնի չէ՝ առաջիկա բոլոր չվերթերի՞ն է նման ճակատագիր սպասվում, թե՞ խնդիրը լուծվել է։
Հիշեցնենք, որ օրեր շարունակ ընկերության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները գովազդում էին թռիչքների ցածր գները՝ «յուրաքանչյուրի համար մատչելի՝ սկսած 39 եվրոյից կամ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից»։
FLYONE ARMENIA-ի A320 օդանավը դեկտեմբերի 10-ին ժամանել էր «Զվարթնոց» օդանավակայան` կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։
FLYONE ARMENIA-ն առաջարկում է թռիչքներ դեպի Մոսկվա, Թեհրան, Լիոն, Թբիլիսի, Կրասնոդար, Ստամբուլ և Թել Ավիվ։