կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-01 14:18
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի սրեք, խնդիրս պարզաբանելն է, որտե՞ղ են զինծառայողների հիմնադրամի գումարները․ Ուրիխանյանը՝ գլխավոր դատախազին

Բարի եղեք ասել, թե որտե՞ղ են զինծառայողների սոցիալական ապահովագրության հիմնադրամի գումարները՝ ըստ Yerkir.am-ի ԱԺ-ում այսպիսի հարց ուղղեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

«Պարզաբանումներ արեք, ձեր ձեռքն է իշխանությունը, ապարատը, լծակները, ձեր ձեռքում է ամեն ինչ։ Այս հիմնադրամը գաղտնիություն չպետք է ունենա, մուտքերի գաղտնիության մասին ես ձեզ չեմ ասել, այլ ասել եմ, որտե՞ղ են գումարները։ Հիմա ասում եք՝ հաջորդ շաբաթ չեն փոխանցվում, ի՞նչ հաջորդ շաբաթ, 1-2 տարվա մասին եմ ասում»,-ասաց նա։

Ուրիխանյանը հստակեցրեց, որ վարչապետի՝ 2 օր առաջ փոխանցած փաստաթղթից մեջբերմամբ՝ 1,9 միլիարդ դրամ չի փոխանցվել։

«Այդ 1,9 միլիարդի չափով գաղտնի ծառայողներ ունե՞ք ՀՀ-ում։ Ինչ վերաբերում է իմ լիազորություններին, փառք Աստծո, ընտրողները լավ գիտակցում են իմ լիազորությունների պատշաճ իրականացումը, չբռնեիք՝ կառավարությունով հոգաբարձուների խորհրդի կազմից հանեիք, որպեսզի ես էլ իմ լիազորություններն իրականացնեի։ Խնդրում եմ մի սրեք, մի սրեք, խնդիրս պարզաբանելն է, որտե՞ղ են հիմնադրամի գումարները»,- Ասաց Ուրիխանյանը։

Արթուր Դավթյանը պատասխանեց, որ ծախսված գումարների մասին հարցի պատասխանն առաջին հերթին հոգաբարձուների խորհրդի անդամները պետք է ստանային եւ պարզաբանեին հանրությանը։

«Երբ կունենաք տվյալներ, առերևույթ հափշտակության մասին կխոսեն եւ ոչ թե օրենքով մատնանշված մուտքերի եւ ելքերի ստացման ամենատարբեր հաշվարկների, այդ դեպքում անպայման կզբաղվենք ձեր կողմից բարձրացված հստակ հանցագործության մասին առերեւույթ հատկանիշներ պարունակող հաղորդման կապակցությամբ»,-ասաց դատախազը։

Մանրամասն՝ տեսանյութում․